BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել։ Այն առաջին անգամ ներկայացվել է 20 ամիս առաջ եւ դեռ լրամշակման կարիք ունի։ Գլխավոր նորությունը 20 ձիաուժի հասցված շարժիչն է։ «Բիտուրբովեցը» բացում է 550 Нм՝ «մեխանիկայով», իսկ 8 աստիճանանի ավտոմատով՝ 600 Нм։ Արագություն հավաքելու ժամանակը 0-100-ից կրճատվել է 0,1 վայրկյանի։ Գինն ԱՄՆ-ում ավելացել է 1 880 դոլարով, գրել է motor-ը։
Արդիականացված BMW M2-ն այսուհետ կունենա ստանդարտ կոմլեկտացիա՝ սեւ արտանետող խողովակներ, ընդլայնված գունային երանգապնակ, ինչպես նաեւ արծաթավուն անվասկառավառակներ։ Սրահում արմատական փոփոխություններ չկան, բայց մեդիա-համակարգը այժմ 8.5 տարբերակի է, ինչը նշանակում է հրաժարում «թեժ» ստեղներից։ Ավելացվել է նաեւ նոր ղեկ ներքեւից հատված երիզով։
Պտտող պահը ընդլայնված է՝ նախկին բարձրակետային 550 Нм-ն հասանելի էր 2 650- 5 870 դիապազոնում մեկ րոպեում, իսկ այժմ 600 Нм կարելի է ստանալ 2 650-6 1030 դիապազոնում մեկ րոպեում։ «Մեխանիկան» մնացել է կոնֆիգուրատորով, թեեւ BMW-ի այլ մոդելներում աստիճանաբար հրաժարվում են տրանսմիսիայի այդ տեսակից։
ԱՄՆ-ում 2025թ. բազային BMW M2-ն արժե 66 075 դոլար, այսինքն կուպեն թանկացել է երեք տոկոսով։ Պատվերներն արդեն ընդունվում են, իսկ մատակարարումներն աշխարհում կսկսվեն օգոստոսին։





























