Jeep-ը մինչև 2027 թվականն ամբողջ աշխարհում կթողարկի իր Renegade փոքր ամենագնացի բոլորովին նոր, էլեկտրական տարբերակը՝ մինչև 20,000 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 31,600 դոլար) մեկնարկային գնով, գրում է Autocar-ը։

Stellantis ընկերությունը հայտնել է, որ նոր Renegade-ը կկառուցվի STLA Small հարթակի վրա, սակայն հարթակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։

Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը, որոնք ամբողջ աշխարհում հասանելի կլինեն մինչև 2027 թվականը։

Դրանց թվում են առաջատար Wagoneer S-ը, Recon ամենագնացը և միջին չափի «մեյնսթրիմային» անանուն ամենագնացը: Jeep-ը նաև աշխատում է նոր կոմպակտ ամենագնացի՝ Compass-ի վրա, որը կթողարկվի մինչև 2027 թվականը: