Բրիտանական շքեղ սպորտային մեքենաներ արտադրող Aston Martin-ը մտադիր է ստեղծել իր Valour սպորտային մեքենայի՝ Valiant-ի արտաճանապարհային վարկածը, որն անձամբ պատվիրել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Aston Martin-ը կթողարկի առջևի շարժիչով Valiant-ի 38 մոդել, գրում է Motorsport-ը։

Մեքենան ունի նաև անիվների ծածկոցներ, որոնց համար ոգեշնչման աղբյուր են ծառայել 1979-ին «Լե Մանի 24 ժամ» ավտոմրցարշավում պարտություն կրած Aston-ի «Muncher» անիվները: Մեքենան ստեղծել է հատուկ արտադրական «Q» ստորաբաժանումը, որը պոտենցիալ տերերին հնարավորություն է տալիս ուրույն դիզայն պատվիրել սեփական մեքենաների համար։

«Valour -ը վիթխարի իրադարձություն էր, որը նվիրված է Aston Martin-ի 110-ամյակին և ինձ ոգեշնչեց ստեղծելու մրցարշավային մեքենայի ավելի արտառոց տարբերակ, որը կարող է սլանալ ուղեգծով, միաժամանակ ճանապարհազուրկ պայմաններում դրայվ կապահովի», - պարզաբանել է Ֆերնանդո Ալոնսոն:

Ավտոարտադրողի հայտարարության մեջ ասվում է, որ Valiant-ը «շարունակում է Aston Martin-ի մոդելների հզոր շարքը, որոնք կարելի է քշել ինչպես մայրուղու, այնպես էլ արտաճանապահային պայմաններում՝ առաջադեմ Valkyrie հիպերքարի՝ մակնիշի ամենաբարձրակարգ սպորտային մեքենայի՝ Vantage-ի և նրա արագընթաց մրցարշավային եղբայրակից Vantage GT3-ի, իհարկե, ապագայի միջին շարժիչով Valhalla սուպերքարի շնորհիվ: