Ուկրաինան վարկատուների հետ պայմանավորվելու պարտքի վերակառուցման և դեֆոլտից խուսափելու համար մեկ ամիս ժամանակ ունի։ Դրա մասին գրում է բրիտանական The Economist պարբերականը։

Ուկրաինայի վարկատուները 2 տարվա ընթացքում պայմանավորվել են դադարեցնել պարտքի վճարումները։ Սակայն օտարերկրյա մասնավոր պարտատոմսերի սեփականատերերին վճարումների մորատորիումն արդեն օգոստոսի 1-ին ավարտվում է, հայտնել է Экономическая правда-ն։ Եթե ​​Ուկրաինան դեֆոլտի ենթարկվի, դա Արևմուտքի պարտավորությունների նկատմամբ կարող է խաթարել ներդրողների վստահությունն ու երկրի հետպատերազմյան վերականգնման համար աղետի վերածվել:

Ուկրաինան վարկատուներին համաձայնագիր է առաջարկել, ըստ որի պարտքերի ընթացիկ արժեքի 60%-ը կրճատում է, սակայն վարկատուները համզոված են, որ ավելի ողջամիտ կլիներ22%-ը: Արժույթի միջազգային հիմնադրամում ցանկանում են, որ Ուկրաինան պարտքի մարման շուրջ բանակցություններ վարի, սակայն գործարքը հատկացված ժամանակում անհավանական է թվում:  

Ուկրաինան ֆինանսական օգնության կարիք ունի։ Դաշնակիցների տրամադրած գումարները տպավորիչ են, բայց դրանք գալիս են ոչ թե կանխիկ եղանակով, այլ զենքի և նպատակային ֆոնդերի տեսքով: ԵՄ-ն նախատեսում է փոքր-ինչ ավելին առաջարկել, բայց միևնույնն է՝  երեք տարվա ընթացքում ընդամենը 38 միլիարդ դոլար:

ԱՄՀ-ի տվյալներով՝ արմատական ​​վերակառուցման պայմաններում, որն առաջարկել էր Ուկրաինան, իսկ պարտատոմսատերերը մերժել էին, երկիրը հազիվ ծայրը ծայրին հասցնի: Իր հերթին, պարտատոմսերի սեփականատերերը կասկածում են՝ ինչպես կարող է հիմնադրամն այդքան վստահ լինել, հատկապես, որ դրա վերլուծությունը մի քանի ամսվա վաղեմություն ունի:

Եթե ​​վերակառուցման վերաբերյալ համաձայնություն չլինի, Ուկրաինան երկու տարբերակ ունի՝ համաձայնել երկարացնել պարտքերի վճարման մորատորիումը կամ դեֆոլտ հայտարարել։