Կապանում շարունակվում է Միջազգային երաժշտական փառատոնը: Հայտնում են մարզպետարանից։
Փառատոնի երրորդ օրը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հնչեցին հայազգի երաժշտական լեգենդ՝ Առնո Բաբաջանյանի և բելգիացի տաղանդավոր կոմպոզիտորներ Սեզար Ֆրանկի ու Էժեն Իզայի ստեղծագործությունները:
Բելգիական և հայկական երաժշտական գանձերը իրենց բարձր կատարողականությամբ հանդիսատեսին ներկայացրեցին Իրինա Ռոզանովան/երգեհոն/, Հրաչյա Ավանեսյանը/ջութակ/, Ժուլիեն Լիբերը/դաշնամուր/, Հայկ Կազազյանը/ջութակ/, Արմեն Քարամյանը/դաշնամուր/, Անդրեյ Գրիդչուկը/ալտ/, Սևակ Ավանեսյանը/թավջութակ/ և Էլլի Սուն/ջութակ/։

Թեմա
Տեղադրություն




























