Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպի առանձին գոտիով:





























