Իհարկե, չենք կարող որևէ երկրի ընտրություններին միջամտել... Դա մեր գործը չէ։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և, համապատասխանաբար, մեր տարածաշրջանն շատ արագ կհանդարտվի։ Ըստ NGnewsgeorgia-ի՝ դրա մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Սա Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը որոշակիորեն կփոխի։ Եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի, Վրաստանի նկատմամբ ևս վերաբերմունքը կփոխվի, և արդարությունն ավելի շատ կլինի»,- հայտարարել է Կոբախիձեն։
Ավելի վաղ «Վրացական երազանքի» նախընտրական հանրահավաքում կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վստահություն էր հայտնել, որ եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, 2025 թվականի հունվարին Ուկրաինայում պատերազմը կավարտվի։ Դրանից հետո, Իվանիշվիլիի համոզմամբ, Ամերիկայի և Եվրոպայի հետ բոլոր թյուրիմացությունները անմիջապես կմնան անցյալում։ Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունների համար «գլխավորը այս կարճ պահը շահելն է»։





























