Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:45-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: