Լիբանանի հարավի Ռաբ ալ-Թալաթին քաղաքի հրթիռային հարթակում անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է«Հըզբոլլահ»-ի զինյալը, ասված է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ զինյալի ինքնությունը պարզել են 869-րդ մարտական հետախուզական ստորաբաժանման զինվորները, որից հետո անհապաղ օդային հարված է հասցվել:





























