Համացանցում տարածված այն տեսանյութը, որում երևում է, որ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային աշխատակիցը ծեծում է, ոստիկանությունն այդ տեսանյութն ուսումնասիրում է։
NEWS.am-ին Արարատի մարզպետարանից փոխանցեցին, որ դեպքին ծանոթ են, տեսանյութը տեսել են, սակայն մանկապարտեզներն աշխատում են համայնքի ենթակայությամբ․
«Տեղյակ ենք, որ Գարիկ Սարգսյանն արդեն զբաղվում է այս խնդրով։ Համայնքապետարան են կանչվել մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցը։ Ակնկալվում է, որ կարվեն համապատասխան քայլեր։ Այժմ խորհրդակցություն է ընթանում համայնքապետարանում»։





























