Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: Այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին գրանցվելու համար դիմորդները պետք է.

  • ունենան ավագ դպրոցի վկայական,
  • չլինեն իտալական մեկ այլ համալսարանի ուսանող,
  • լեզվի թեստից ստանան առնվազն 60/100 միավոր:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և հետևյալ հղմամբ: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է: