Իսրայելը Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակման պատրվակով Լիբանանի վրա հարձակման դեպքում կբախվի ամենավճռական պատասխանին։ Դրա մասին հայտարարել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Իսրայելը պետք է իմանա, որ եթե դիմի այս ռիսկին, կբախվի կոշտ պատասխանի։ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի համար լավագույն լուծումը Գազայի հատվածում դաժան պատերազմին վերջ տալն է, քանի որ պատերազմը շարունակելով նա զոհերից և ավերածություններից բացի ոչինչ չի ստանա»,- Ըստ ԻՐՆԱ գործակալության շեշտել է Խարազին։

Ըստ քաղաքական գործչի՝ «Իսրայելն այժմ մտադիր է ընդլայնել պատերազմի շրջանակը՝ [շիական շարժմանը] «Հըզբոլլահ»-ին մեղադրելով գրավյալ Գոլանի վրա հարձակման համար։ Իսրայելի մեղադրանքները ծիծաղելի են, քանի որ բռնազավթված Գոլանի բնակիչները  հակադրվում են հրեական պետության իշխանություններին։

Ըստ Իրանի առաջնորդի խորհրդականի՝ լիբանանյան շարժումը «չի կարող հարվածել «Հըզբոլլահ»-ի դաշնակից Սիրիային պատկանող շրջանի բնակիչներին», ինչի մասին վկայում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիմանկարները Գոլանի բարձունքներում բնակեցված վայրերում և բողոքի ցույցերն ընդդեմ Մաջդալ Շամս Նեթանյահուի այցի: