Իշխանությունը շուրջ 50 միլիոն դոլարին հասնող գումար է ծախսել միայն տեղեկատվական համակարգի վրա: Այս մասին Սեւան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ասաց Բագրատ Սրբազանը:

«Միայն փորձել ոչնչացնել, սեւացնել, ամենավերջին խոսքերն ասել, գիտեք, որ Կանադայում ես 4 հատ տուն ունեմ արդեն, մի երկու հատ բիզնես ունեմ, եթե ունենայի լավ արած կլինեի, բացարձակ չէի ամաչի: Փաստերը ստուգող հարթակ կա, թող գնան, ստուգեն, եղել է, թե՝ չէ: Կամ 1000 դոլարանոց տնակի համար 50 հազար դոլար են տվել, որտեղից են տվել, թող բացահայտեն, չէ որ ասում են՝ թափանցիկ են աշխատում: Մարդկանց փչացնում են՝ փող են տալիս, որ մարդը երեսը թաքցնի, կեղծ պրոֆիլ բացի, ինքն այլևս մարդ չլինի և ամենավերջին բառերով պախարակի բոլորին, ովքեր որևէ բառ կասեն այս նեռի իշխանության մասին։ Կեղծ պրոֆիլներով «մարդիկ», որոնք այլևս մարդ չեն, փողով գնված են»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նաեւ հայտնեց, որ այս 4 ամսվա ընթացքում իրենք մոտ 500 հազար դրամ գումար են ծախսել: