Փարիզյան ավտոսրահ-2024-ը այցելուներին չհիասթափեցրեց։ Շաբաթվա ընթացքում Պորտ դը Վերսալում ավտոարտադրողները ցուցադրեցին իրենց վերջին նվաճումումները:
Փարիզի ավտոսրահը, որն աշխարհում ամենահներից մեկն է, ավարտել է իր աշխատանքը Պորտ դը Վերսալում ցուցահանդեսային կենտրոնում։ Այն առաջին անգամ անցկացվել է 1898 թվականին: Էլեկտրական ավտոմեքենաների (EV) վերջին կոնցեպտներն ու մոդելները ցուցադրվում են այստեղ հոկտեմբերի 14-ից:
Ցուցահանդեսին իրենց վերջին մշակումները ցուցադրեցին Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ավտոարտադրողները: Որոշ կարևոր իրադարձություններ առանձնացրել է Euronews Next-ը:
Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է «մեքենա կյանքի համար» կոչվող 4 E-Tech Electric էլեկտրական քրոսովեր ամենագնացը, որի բեռնախցիկի ծավալը 1045 լիտր է:
Ֆրանսիական Citroen ընկերությունը, ըստ հայտարարության՝ «նոր դարաշրջան» է սկսել՝ անցյալ շաբաթ մի քանի համաշխարհային դեբյուտներով՝ թարմացված C4 և C4X, ինչպես նաև նոր C5 Air Cross՝ «մուլտիէներգետիկ» ընտանեկան ամենագնացով: Մինչև 2025 թվականին շուկա մուտք գործելը, ընկերությունը թարմացրել է նաև Ami միկրոքարը, մասնավորապես՝ դրա առջևի և հետևի մասերը։
BMW-ն Փարիզի ավտոսրահում ներկայացրել է Cooper-ի երկու նոր սպորտային տարբերակներ՝ John Cooper Works Electric-ը և John Cooper Works Aceman-ը: Մեծ հաշվով էլեկտրական ավտոմեքենաները շատ նման են միմյանց, բացառությամբ նրա, որ Electric տարբերակն ունի երեք դռնանի form factor (տեխնիկական արտադրանքի ընդհանուր չափերը սահմանող ստանդարտ), մինչդեռ Aceman-ն ունի հինգ դուռ:
Ավտոշոուի ժամանակ BMW-ի ավտոպարկի թվում էր նոր Neue Klasse-ը, բարձր տեխնոլոգիական Էլեկտրոնային ավտոմեքենա, որը նախագծում է շարժիչի մասին տեղեկությունը դիմապակու ներքևի հատվածում, և մատակարարվում է արհեստական բանականության (AI) անձնական օգնականով հանդերձ:
Stellantis-ի պարտնյոր Leapmotor-ը ցուցադրել է նոր B10 ամենագնացը: C սեգմենտի այս ամենագնացը կմրցի Jeep Avenger-ի և նոր Mini Aceman-ի նման մոդելների հետ:
B10-ը հիմնված է Leap 3.5 պլատֆորմի վրա, որը հնարավորություն է տալիս մեքենային համալրել վարորդի անվտանգության առաջադեմ համակարգերով, ինչպես նաև կարգավորելի թվային խցիկով:
Leapmotor-ի արտադրանքի պլանավորման բաժնի ղեկավար Չժոնգ Տյանյուեն հայտնել է, որ մեքենան արտադրվելու է Լեհաստանում, իսկ գինը կհայտարարվի 2025 թվականին՝ մեքենայի թողարկումից առաջ:
XPeng-ը ցուցադրել է P7+-ը, որն, ըստ ընկերության, աշխարհում առաջին «արհեստական բանականության» ավտոմեքենան է: Տնօրենների խորհրդի նախագահ և ապրանքանիշի գլխավոր տնօրեն Սյաոպենգ Հեն հայտարարության մեջ նշել է, որ մեքենան օգնում է վարորդներին առաջադեմ աջակցության համակարգի միջոցով, որը ապագայում «ինքնավար որոշումներ կընդունի»՝ վարորդի համար «կոմպանյոն կամ շարժական բակապան» դառնալու միտումով:
AI-ն միաժամանակ «կսովորի» առանձին օգտատերերի վարելու վարքագծից և նախասիրություններից, ինչը XPeng-ի կարծիքով «կհեշտացնի մեքենա վարելը» և ուղևորությունն ավելի «անձնավորված» կդարձնի:
Ֆրանսիայի խոշորագույն ավտոարտադրողներից մի քանիսը ներկայացրել են իրենց վերջին «առանց լիցենզիայի» էլեկտրական միկրոավտոմեքենաները, որոնք կարող են վարել 14 տարեկան դեռահասները՝ առանց վարորդական իրավունքի: Ցուցասրահի այցելուները տեսան Renault-ի Duo և Bento ավտոմեքենաները. երկտեղանի մեքենաներ՝ մեկ մետրից փոքր-ինչ ավելի երկարությամբ, մինչև 161 կմ ընթացքի պաշարով՝ մինչև լիցքավորումը:
Բացի EV-ներից, Փարիզի ավտոսրահում ցուցադրվել է նաև 100% կանաչ էներգիայով աշխատող Aura Aero ինքնաթիռի մոդել: Ֆրանսիական Aura Aero ստարտափի ստեղծած՝ փայտից և երկաթածխածնային համաձուլվածքներից կառուցված Integral E-ն ամբողջովին էլեկտրական երկտեղանի ինքնաթիռ է: Մոտ 7,2 մետր երկարություն ունեցող ինքնաթիռը կարող է թռչել ոչ ավելի, քան մեկ ժամ։
Ընկերությունը նշել է, որ իր նպատակն է մինչև 2030 թվականը օգնել հասնել արտանետումների մինչև 55%, կրճատման նպատակին և հետագայում՝ մինչև 2050 թվականը հասնել ածխածնային չեզոքության:





























