Բանտարկված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակական բողոքի ցույցեր սկսել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Ամեն ժամը թանկ է։ Ժամանակ կորցնելը հավասարազոր է մահվան»,- ասում է Սահակաշվիլին։

Նրա ՖԲ էջում հրապարակված բաց նամակում ասվում է, որ բավական չէ հույս ունենալ արևմտյան գործընկերների արձագանքի վրա. «ամեն ինչ պետք է որոշվի Վրաստանի փողոցներում»։

«Իրավիճակը հանդարտեցնելու կոչերն ուղղակիորեն նպաստում են ռուսական գործին»,- ասում է Սաակաշվիլին։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարեց դրանց կեղծման և արդյունքները չճանաչելու մասին։ Անցյալ երկուշաբթի խորհրդարանի դիմաց ընդդիմության մեծ հանրահավաք էր՝ պահանջելով միջազգային վերանայում և միջազգային վերահսկողության ներքո նոր ընտրությունների անցկացում։

Հանրահավաքը տեւել է մի քանի ժամ եւ անցել առանց միջադեպերի։ Այս պահին ակցիաների անցկացման նոր պլաններ չեն հայտարարվել: Ընդդիմությունը լրացուցիչ խորհրդակցություններ է անցկացնում և ասում է, որ զբաղված է ընտրակեղծիքների ապացույցներ հավաքելով։

Իշխող կուսակցությունն արձագանքում է, թե խոսելով ընտրակեղծիքների մասին, ընդդիմությունը փորձում է արդարացնել իր պարտությունը։