ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի պաշտոնական մեկնարկին։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԵՄ աջակցությամբ։

Ծրագրի իրագործմանն աջակցելու են նաև Galt & Taggart և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունները։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ օժանդակելով կորպորատիվ ընկերություններին պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման գործընթացում։

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

  • կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում.
  • ընտրված ընկերությունների համար կապիտալի շուկա մուտքի խթանում.
  • կապիտալի շուկայից ֆինանսավորում ստանալու ծախսերի համաֆինանսավորում։