Դմիտրի Կլիմենկովն ազատվել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Այս որոշումն ընդունվել է հունվարի 28-ին նախարարների կաբինետի նիստում, ասել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Կլիմենկովն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերին և վերահսկել է բանակի գնումների հարցերը։

Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նախկինում մեղադրել էր Կլիմենկովին և պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովային իրենց աշխատանքը չկատարելու մեջ։ Նա հայտարարել է, որ միջնորդություն կներկայացնի Կլիմենկովին աշխատանքից ազատելու մասին և չի երկարաձգի Բեզրուկովայի պայմանագիրը, չնայած այն բանին, որ գործակալության դիտորդ խորհուրդը որոշել է նրան այս պաշտոնում թողնել ևս մեկ տարով։

«Զենքի գնումները, որոնք պետք է փակվեն ռազմական դրության և Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի ժամանակ, ինչ-որ կերպ վերածվել են «Amazon»-ի, որտեղ ինտերնետի յուրաքանչյուր օգտատեր իրական ժամանակում կարող է տեսնել, թե ով ինչ է գնում, ինչ քանակությամբ և որ արտադրողներից։ Սակայն այդ գնումների մասշտաբները, որոնք առնվազն համարժեք կլինեին ԶԼՄ-ների PR-ին, ճակատում մեր պաշտպանները երբեք չեն զգացել»,- գրել է Ումերովը ֆեյսբուքյան իր էջում։