Ռուսաստանը եւ Թուրքիան լուրջ հիմքեր ունեն ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նոր նախագծերի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ատոմային էներգետիկայի ոլորտում նոր նախաձեռնությունների համար լուրջ հիմքեր կան։ Խոսելով էներգետիկայի մասին՝ մենք անդրադարձանք «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազատարների շահագործման եւ անվտանգության ապահովման հարցերին, ինչն անհրաժեշտ է Կիեւի ռեժիմի շարունակական սադրանքների համատեքստում, որը ձգտում է ահաբեկչական գործողությունների միջոցով խաթարել էներգետիկ օբյեկտների, այդ թվում՝ խողովակաշարերի բնականոն գործունեությունը։
Լավրովն ավելացրել է, որ կողմերը մանրամասն քննարկել են նաեւ «Աքքույու» ատոմակայանի կառուցման համատեղ աշխատանքը։
«Ռուս եւ թուրք մասնագետները, կողք կողքի աշխատելով, ջանքեր են գործադրում ատոմակայանի թիվ մեկ էներգաբլոկի ֆիզիկական գործարկումն ապահովելու համար։ Բոլոր չորս էներգաբլոկները կառուցվում են միաժամանակ՝ շուրջօրյա՝ առանց անջատվելու»,- ընդգծել է նախարարը։





























