Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Այս հայտարարությունը նա արել է երկուշաբթի Fox News-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների եւ դաշնակիցների հետ, եւ նրանցից շատերը պատրաստ են նման գործարքի մաս կազմել, անվտանգության երաշխիքներ տրամադրել այս կամ այն ​​ձեւով»,- ասել է Մակրոնը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նրանք բոլորը ցանկանում են «համերաշխության ազդանշան ստանալ ԱՄՆ-ից» Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների հնարավոր խախտման դեպքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ խնդիր չի տեսնում Ուկրաինա եվրոպացի զինվորականներ ուղարկելու մեջ՝ որպես խաղաղապահների։