Լատվիան Ուկրաինայի զինված ուժերին է ուղարկել եւս 1 500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը Х-ում։

Սպրուդսը հայտնել է, որ Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում եւս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։

«Երկու լատվիական ընկերություն անօդաչու սարքերի միջազգային կոալիցիայի շրջանակում այս տարվա առաջին կիսամյակում Ուկրաինա ընդհանուր առմամբ 12 հազար անօդաչու թռչող սարք կմատակարարի՝ 17 մլն եվրո արժողությամբ»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է, կոալիցիան՝ Մեծ Բրիտանիայի եւ Լատվիայի գլխավորությամբ, գործարկվել է 2024թ. հունվարին՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում Ուկրաինայի հնարավորություններն ուժեղացնելու նպատակով։

Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ «դրոնների կոալիցիան» 20 մլն եվրո է հատկացրել համատեղ ֆոնդից այն բանի համար, որ գնվեն մարտավարական մակարդակի հետախուզական դրոններ (ISR) Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար։