Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ուրբաթ ասել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի հարաբերությունները երբեք նույնը չեն լինի այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց նոր մաքսատուրքերի ռեժիմի մասին, հայտնում է Reuters-ը։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս Ջոլին նշել է, որ Կանադան «առավելագույն ճնշում» է գործադրում Թրամփի վարչակազմի վրա։
Ավելի վաղ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ասել էր, որ Կանադան 25% հակամաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների վրա, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրին (USMCA)՝ ի պատասխան կանադական մեքենաների և ավտոպահեստամասերի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել բոլոր ապրանքների համար։
Երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար ներդրվել է 10% դրույքաչափ։ Ուկրաինայի համար՝ 10%։ Նախկին ԽՍՀՄ-ի համար տարբեր մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ Ռուսաստանը չի հիշատակվել։





























