Հարավկորեական WooriByul պաշտպանական ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է կեղծ թիրախների շարժական համակարգը, որը նմանակում է ամերիկյան F-35 կործանիչին և կարող է թրեյլերից րոպեների ընթացքում վերածվել ինքնաթիռի լայնածավալ կրկնօրինակի:

Համակարգը ստեղծվել է որպես խայծ՝ թշնամուն մոլորեցնելու և նրանց հրահրելու՝ օգտագործել թանկարժեք զենքեր՝ կեղծ թիրախները խոցելու համար, հայտնում է Naked Science-ը։