ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին 100 օրվա ընթացքում Դոնալդ Թրամփը 33 հրապարակային հեռախոսազրույց է ունեցել և 17 հանդիպում է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ, հաշվել է NBC News հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահը երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Թրամփը Զելենսկիի հետ անձամբ հանդիպել է երկու անգամ՝ մեկը՝ Սպիտակ տանը ձախողված հանդիպման ժամանակ, որն ավարտվել է առանց խոշոր հանքարդյունաբերական գործարքի, իսկ մյուսն էլ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ։
Թրամփը ամենաշատ երկկողմանի հեռախոսազրույցներն (երեքական) է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և այն ժամանակվա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
ԱՄՆ նախագահը նաև երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ, ինչպես նաև երկու հեռախոսազրույց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Թրամփի առաջին հեռախոսազրույցը օտարերկրյա առաջնորդի եղել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։





























