Հունվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հունվարի 7-ին եւ 8-ին ամբողջ տարածքում սպասվում է առանց էական տեղումների եղանակ: Արեւելյան շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա: Չնայած տեղումների բացակայությանը` լեռնանցքներում հնարավոր է բուք եւ ցածր տեսանելիություն:

Մայրաքաղաքում այսօր եւ վաղը կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին` -1+1, երեկոյան` -1-3: