Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն այսօր` հունվարի 9-ին, ժամը 00.05-ին, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արման Ս.-ին եւ 20-ամյա Մարիամ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հունվարի 8-ին, ժամը 23.30-ին, մեկ այլ երիտասարդի` 24-ամյա Արթուր Շ.-ի հետ, նշված վայրում բացահայտ հափշտակել են մի երիտասարդի բջջային հեռախոսը:
Հունվարի 9-ին, ժամը 00.30-ին, 24-ամյա Արթուր Շ.-ն ներկայացել է բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























