2012թ առաջին 8 օրերի ընթացքում Երեւանի ծննդատներում ծնվել է 406 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` իրենց մոտ վիճակագրություն չկա, թե այդ 406-ից քանիսն է տղա, քանիսը` աղջիկ:
Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը երեխաների լույս աշխարհ գալուն, ապա աշխատակցի փոխանցմամբ` քանի որ դրան հաջորդել են ոչ աշխատանքային օրեր, ուստի իրենք այսօր ստացել են մեկ շաբաթվա տվյալները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Երեւանի տարբեր հիվանդանոցներում դեկտեմբերի 31-հունվարի 1-ին ծնվել է 16 երեխա, իսկ հունվարի 1-2-ին՝ 27 երեխա:



























