Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` հունվարի 9-ին, եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Լոնդոն է մեկնել Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով:

Լոնդոնյան համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաեւ Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: