Հարավային Կորեայի նախագահի անկախ թեկնածու Հվան Գե Անը հունիսի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս նախընտրական պայքարից՝ «Ժողովրդական իշխանություն» կուսակցության առաջնորդ Կիմ Մուն Սուին սատարելու համար, հայտնում է The Chosun Daily-ն։
Հվանն ասել է, որ ցանկանում է իր բոլոր ջանքերը կենտրոնացնել Կիմին օգնելու վրա։
«Ես կհեռանամ և իմ բոլոր ջանքերը կնվիրեմ Կիմ Մուն Սուին սատարելուն՝ կառավարությունը պաշտպանելու համար։ Իմ վերջին խնդիրն է կանխել ընտրությունների կեղծումը։ Բարեբախտաբար, Կիմը խոստացել է վերացնել ընտրական խախտումները»,- ասել է Հվանը։
Նա ընդգծել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չժե Մյոնի հաղթանակը կանխելու «հրատապ անհրաժեշտությունը»՝ դա անվանելով ազգային կարևորության հարց։
«Կիմը միակ թեկնածուն է, որն ունակ է պայքարել հակապետական ուժերի դեմ»,- հավելել է Հվանը։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հարավային Կորեայում նշանակված են հունիսի 3-ին։