Ոստիկանապետ Վովա Գասպարյանը այսօր` հունվարի 12-ին, Կառավարության նիստից հետո զրուցել է կառավարության շենքի առջեւ կրկին հավաքված՝ բանակում մահացած զինվորների ծնողներին:

Հարցին, թե ինչո՞ւ է ինքն այս մարդկանց խնդիրներով հետաքրքրվում, երբ խնդիրը բանակինն է, Վովա  Գասպարյանն պատասխանեց. «Ես այս մարդկանց ճանաչում եմ ու գտնում եմ, որ ես բանակի անբաժան մասն եմ»:

Ցույցի մասնակիցները եկել էին իրենց մահացած զավակների նկարներով: Նրանք նաեւ պաստառներ էին պահել, որոնց վրա գրված էր բանակում մահացած երիտասարդների անուններն ու նրանց սպանության օրերը: