Եվրամիությունը հովանավորել է Վրաստանում իրականացվող 14 մլն արժողությամբ ավելի քան 23 նոր ծրագրեր։ «Կայունության գործիք» նախագծի շրջանակում իրականացվող ծրագրերի շնորհանդեսը կայացել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, Թբիլիսիում։

Նախագիծը, Եվրամիության ներկայացուցիչ Ֆրանսուա Մասուլյեի խոսքով, իրականացվում 1, որպեսզի օգնեն Վրաստանին հաղթահարել օգոստոսյան պատերազմը, ինպես նաեւ նպաստեն ժողովրադավարության կառուցմանը։

«Նախագիծը բաղկացած է 4 բաղադրիչներից: Մենք ուզում ենք վերականգնել մարդկանց միջեւ եղած վստահությունը եւ հաղորդակցություն ստեղծել Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի միջեւ։ Աբխազիայում ստեղծել քաղաքացիական ռեսուրս եւ օգնել փախստականներին, աջակցել ժողովրդավարացման եւ Վրաստանում օրենքի գերակայացման գործընթացին, օժանդակել ԶԼՄ-ների ազատ գործունեությանը եւ տարածաշրջանային զարգացմանը»,- հայտարարել է Մասուլյեն՝ հավելելով, որ նախագծերը կիրականացվեն 18 ամսվա ընթացքում։