Երեւանում, հունվարի 15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 8 հասցեում («Արենա» բոուլինգ-ակումբի հետնամասում` կիսակառույցի ներսում) փոսն է ընկել մի քաղաքացի, որին դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  փոսից դուրս են բերել 22-ամյա Մնացական Ստեփանյանին եւ հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: