Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակներում հանդիպել է Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընին եւ ներկայացրել հայ-կանադական քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետն, իր հերթին, տեղեկություններ է հաղորդել քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակներում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Կողմերը շեշտել են մունիցիպալ, առեւտրա-տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման եւ ընդլայնման կարեւորությունը: