Տավուշի մարզից, այսօր` հունվարի 17-ին, ժամը 12.30-ին, ահազանգ է ստացվել, որ Իջեւանի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում եւ կարող է փլվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա քաղաքացի Գ. Մկրտումյանի մոր՝ 1-ին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցի թիվ 42 տունն է:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: