Թերթը գրում է, որ ըստ որոշ աղբյուրների` «հայաստանյան շուկայում», թմրանյութների գները չեն զիջում միջազգայինին. մարիխուանայի եւ հաշիշի գինը տատանվում է 5000-25 000 դրամի միջեւ, մեկ գրամ հերոինը արժ 150 -180 դոլար, իսկ մեկ գրամ կոկաինը` 300 դոլար: «Սակայն այն մարդիկ, ովքեր չունեն հնարավորություն գնելու այս թմրադեղերը, դրանք պատրաստում են այլընտրանքային եղանակով: Մեր երկրումառավել հայտնի տարբերակներից է հատկապես «Կոակսիլ» եւ «Տրոպի-կամետ» դեղերի խառնուրդից ստացված թմրանյութը: Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը նշում է, որ ցանկացած տոքսիկ նյութ կարող է օգտագործվել որպես թմրեցման միջոց, սակայն դա թունամոլություն է ոչ թե թմրամոլություն, եւ հիմանականում կիրառվում է դեռահասների կողմից: Ըստ մասնագետի` նմանատիպ նյութերի օգտագործումը շատ ավելի արագ է քայքայում առողջությունը, քան «ավանդական» թմրանյութերը»,- գրում է «Ապագա»-ն: