2008 թվականի մարտի 1-ի գործով մինչեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությանը հասնելը նախ պետք է երկրորդ եւ երրորդ նախագահներին հարցաքննեն: Այս մասին, այսօր` հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջhանգիրյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի` կապված Լեւոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի գործով հանցաքննելու հնարավորության հետ:

Լրագրողները Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին նաեւ, թե խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե` ոչ, ինչին նա արձագանքեց. «Իմ կյանքի նպատակը երբեք պատգամավոր լինելը չի եղել եւ չէ, բայց եթե այդ ամբիոնն օգտագործելու են երկրում օրինականություն հաստատելու համար, չեմ հրաժարվելու»:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին, ընդդիմադիր գործիչը նշեց. «Ինձ համար Սանասար, Բաղդասար` բոլորը մեկ են»:

Նշենք, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու կողմնակից են բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում ՀԱԿ-ը: