Ախուրյան գետի ափամերձ տարածքում, հունվարի 20-ին, հայտնաբերվել է նախնական վարկածի համաձայն, ցրտահարությունից մահացած, մեկ եւ երկու տարեկան երեխաների մայր, 22-ամյա Կիմա Պողոսյանի դին:
Գյումրու նախկին բնակիչ Կիմա Պողոսյանը երեք տարի առաջ ամուսնացել եւ մեկնել է բնակվելու ամուսնու տանը` Աշոցքի նախկին վարչական շրջանի Մուսայելյան գյուղում:
«Շիրակ կենտրոն»-ի տեղեկություններով, նա հունվարի 19-ին ամուսնու հետ եկել է Գյումրի հայրական տուն, սակայն կարճ ժամանակ անց, տանեցիների հետ ունեցած վիճաբանությունից հետո, առանց զգուշացման տանից հեռացել է:
Մեկ օր փնտրելուց հետո, շրջանառվող խոսակցությունների համաձայն, «Վիվասել» ընկերության տեխնիկական աջակցությամբ, նրա մոտ եղած բջջային հեռախոսի օգնությամբ, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դին հայրական տանից երկու կիլոմետր հեռավորության վրա: Դիակի վրա պահպանված են եղել ականջողերը, վզնոցը եւ մատանին:




























