«Ազատությունը» «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ներկայացնում ենք զրույցից մի հատված.
«Ազատություն». -Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ Դուք զբաղվում եք ապաշրջափակման, նաև այս փուլում արդեն վաշինգտոնյան բանակցություններում ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը հստակեցնելու շուրջ աշխատանքներն, ըստ այդ համաձայնության, պետք է իրականացվեն, ի՞նչ փուլում են։
Մհեր Գրիգորյան. - Այո, աշխատանքներն ընթանումեն: Ըստ էության, բավականին խորը դետալիզացված քննարկվում են ենթակառուցվածքների տեսքը, ձևը և բովանդակությունը։
«Ազատություն». -Ի՞նչ է ներառելու «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը, այդ 42 կմ-ը, թե՞ ինչ: Հստա՞կ է, թե ինչ է ներառելու։
Մհեր Գրիգորյան. - Գիտեք, ես կարծում եմ սկզբունքային իմաստով հռչակագիրն այդ հարցի պատասխանը տալիս է։ Դա բոլոր տեսակի տրանսպորտային կապերն է և՛ էներգետիկ, և՛ ճանապարհներ, և՛ երկաթգիծ, բոլոր տեսակի:
«Ազատություն». - Բայց այդ 42 կմ հատվածո՞ւմ միայն:
Մհեր Գրիգորյան. - 42 կմ-ը, որ Դուք ասում եք, 42 կմ-ը դա երկաթգծի երկարությունն է, մնացած ենթակառուցվածքները դեռևս տեխնիկական զննության և բիզնես պլանավորման կարիք ունեն։ Գիտեք, ես կարծում Դուք վիզուալ այլ կերպ եք պատկերացնում։ Դա ոչ թե հանգույց է, որը լինելու է հենց կոնկրետ մեկ կետում, կամ մեկ վայրում կամ մեկ գծով, դա ուղղակի կախված ենթակառուցվածքից, յուրաքանչյուր ենթակառուցվածք կունենա իր տեխնիկական նկարագիրը և նախագիծը։ Իսկ 42-ից 43 կմ հատվածը, վստահեցնում եմ Ձեզ, որ խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին, որի պարամետրերը շատ օբյեկտիվ են և կոնկրետ։
«Ազատություն». -Հստա՞կ է, պարոն փոխվարչապետ, առաջին փուլում ի՞նչ ենթակառուցվածք է սկսվելու, որի՞ց է սկսվելու կառուցումը։
Մհեր Գրիգորյան. - Ես հիմա չէիցանկանա առաջ ընկնել, բայց, ես կարծումեմ, մեր մինչօրս կատարված աշխատանքներիիմաստով ամենահասուն լուծումներըերկաթգծի մասով են: Որովհետև երկաթգիծը... նախ՝դրա վրա շատենք աշխատել՝ ենթակառուցվածքիվրա, 2-րդը՝ ենթակառուցվածքիպարամետրերը շատավելի հայտնի են, քան մնացած բոլոր։Ինչո՞ւ, որովհետև խորհրդայինժամանակահատվածում երկաթգիծըեղել է, ևդա պետք էվերականգնվի, մնացածտրանզիտ ենթակառուցվածքները հայտնիպատճառներով ԽորհրդայինՄիության ժամանակահատվածում գոյությունչեն ունեցել, ևդրանք պետք էնախագծվեն զրոյից։ Եվդա է պատճառը, որ ավելի կոնկրետպարամետրերի մասինչեմ կարողանում ձեզհետ հիմա խոսել։
«Ազատություն». -Կնշե՞քերկաթգծի կոնկրետ ուղին, հենց ա՞յդ հատվածը, որը պետք էԱդրբեջանը կապի իրէքսկլավի հետ:
Մհեր Գրիգորյան. - Մենք 20-21 թ-իցսկսած երկաթգծի ենթակառուցվածքիայդ հատվածը քննարկելենք Երասխն էլներառյալ՝ Նախիջևանի գծովև մեր հարավից։
«Ազատություն». -Հիմա՞էլ է նույնտրամաբանությամբ:
Մհեր Գրիգորյան. - Այո, այո, որևէ տրամաբանությունչի փոխվել այդիմաստով:
«Ազատություն». - Իսկամերիկյան կողմը նաևԵրասխի՞ հատվածում էներդրումներ անելու:
Մհեր Գրիգորյան. - Ձեր հարցին կպատասխանեմհետևյալ կերպ։ Այնուամենայնիվ, բոլորի համար, բոլորկողմերի համար հասկանալիէ, որ ենթակառուցվածքըշատ ավելի շահավետկլինի, շատ ավելիխորը իմաստ կունենաև ավելի շատռեգիոնալ տրամաբանություն ամրապնդվածկունենա, եթե Երասխիհատվածը միացած լինի։
«Ազատություն». - Բայց, ըստ պայմանավորվածության, այդտեղԵրասխի հատվածը ամերիկյաններդրումներ ենլինելու, թե՞ հայկական:
Մհեր Գրիգորյան. - Ըստպայմանավորվածությունների՝ խոսքըգնում է ենթակառուցվածքայինռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլորհնարավոր կապերը պիտիիրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքիֆրագմենտը չի կատարիայն դերը, չիունենա այն դերը, որի մասին մենքխոսում ենք։
«Ազատություն». - Սինխրո՞նեն բացվելու այդճանապարհները։
Մհեր Գրիգորյան. -Իհարկե, պետք էսինխրոն բացվի, հակառակդեպքում ինքը ուղղակիչի աշխատի լիարժեք։


























