Սառույցը ծածկում է Անտարկտիդայի գրեթե ամբողջ տարածքը՝ թաքցնելով նրա տարածքի մեծ մասը խիտ սառցե շերտի տակ: Վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը գիտնականներին հնարավորություն է տվել տեսնելու այդ սառցե մակերեսի տակ և ուսումնասիրել մայրցամաքի իրական երկրաբանական ձևը:
2013 թվականին NASA-ի և Բրիտանական Անտարկտիդայի ծառայության գիտնականները Bedmap2անունով մանրամասն քարտեզ են ստեղծել: Այն հիմնված էր մակերևույթի բարձրության, սառույցի հաստության և ապարների ձևի վերաբերյալ տվյալների հսկայական հավաքածուի վրա, որոնք ի մի էին բերվել արբանյակների, ինքնաթիռների և տեղում կատարված չափումների միջոցով, գրում է IFLScience-ը:
Քարտեզը ցույց է տվել, որ Անտարկտիդայի թաքնված լանդշաֆտը հեռու է հարթ լինելուց. այն լի է լեռներով, հովիտներով և խոր փոսերով, գրում է Фокус-ը: Հայտնագործություններից մեկը Վիկտորիա երկրամասի Բըրդ սառցադաշտի տակ գտնվող՝ ծովի մակարդակից 2870 մետր ցածր տարածքն էր, որը ցանկացած մայրցամաքային սալիկի ամենախոր կետն է:
«Նախկինում մենք տեղագրության տարածաշրջանային տեսություն ունեինք, մինչդեռ այս նոր քարտեզը՝ շատ ավելի բարձր լուծաչափով, ինքնին բացահայտում է լանդշաֆտը՝ լեռների, բլուրների և գլորվող հարթավայրերի բարդ տեղագրություն, որը կտրտված է հովիտներով և խոր կիրճերով»,- ասում Բրիտանական Անտարկտիդայի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ֆրեթվելը, երբ արդյունքները առաջին անգամ ներկայացվեցին։
Այս տվյալները հավաքելու համար հետազոտողներն օգտագործել են սառույցը թափանցող ռադարների համակարգ, որը հայտնի է որպես Բազմալիքային փոխկապակցված ռադարային ձայնախորաչափ։ Այդ գործիքը չափում է սառույցի հաստությունը և բացահայտում է դրա տակ գտնվող ցամաքի ուրվագծերը։
Այդ թաքնված աշխարհի ձևը հասկանալը կարևոր է, քանի որ այն որոշում է՝ ինչպես է սառույցը բաշխվում և ինչպես կարող է այն հալվել մշտպես բարձրացող գլոբալ ջերմաստիճանի և ծովի մակարդակի պայմաններում։
NASA-ի սառցե շերտի մասնագետ Սոֆի Նովիցկին այդ գործընթացը համեմատում է ափսեի վրա մեղրի տարածման հետ. դրա շարժման ձևը կախված է դրա տակ գտնվող մակերեսից։ Նմանապես, Անտարկտիդայի ձևն ազդում է սառույցի հոսելու և հալվելու վրա։
Bedmap2 նախագիծը բացահայտել է, որ Անտարկտիդան պարունակում է մոտավորապես 27 միլիոն խորանարդ կիլոմետր սառած ջուր, ինչը բավարար է ծովի մակարդակը մոտ 58 մետրով բարձրացնելու համար, եթե այն ամբողջությամբ հալվի։ Չնայած գիտնականները չեն սպասում, որ ամբողջ սառցե շերտը շուտով կանհետանա, հալման գործընթացն արդեն իսկ արագացել է մինչև մտահոգիչ մակարդակի։
Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ Անտարկտիդայում և Գրենլանդիայում սառույցի հալման պատճառով ծովի մակարդակը տարեկան բարձրանում է մոտ 4 միլիմետրով, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) ամենավատ կանխատեսումներին։
Ճշգրտությունն ու ըմբռնումը բարելավելու համար հետազոտողներն այժմ մշակում են Bedmap3-ը՝ ավելի մանրամասն տարբերակ, որը կշարունակի բացահայտել Անտարկտիդայի գաղտնիքները և կօգնի գլոբալ մակարդակով վերահսկել կլիմայի փոփոխությունը։




























