Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքի տներից մեկում հունվարի 31-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետեւանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են եղել։  Հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած 2 երեխա էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը նշել է, թե հավանական է, որ հրդեհն առաջացել է ածուխի վառարանի սխալ շահագործումից։