«Աֆրիկյան կախարդը», որը խոստացել էր թուղթը դոլարի վերածել, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում է «Банкста» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
2022 թվականին Թաբի Տականգը մտադրվել էր մարդկանց օգնել փող աշխատել։ Նա պնդում էր, որ հատուկ ծես ունի։
Ստ նրա՝ անհրաժեշտ է վերցնել 5000 ռուբլիանոց թղթադրամ, լվանալ հատուկ լուծույթով, այնուհետև փողը մշակել ջրով և որոշ ժամանակ պահել փայլաթիթեղի մեջ։ Սա թղթադրամը վերածում է 100 դոլարի։
Դյուրահավատ հաճախորդը, ի վերջո, վճարել է 500 հազար ռուբլի՝ այն դոլարի վերածելու համար։ Սակայն Տականգը որևէ կախարդանք անելու մտադրություն չուներ. նա պարզապես փողը վերցրել-փախել է։ Կամերունցին հաճախորդների պակաս չուներ. երկրորդ անձն արդեն վճարել էր 1.2 միլիոն ռուբլի՝ փոխանակում կատարելու համար, գրում է ալիքը։




























