Վիետնամի կենտրոնական հատվածում տեղացած հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 98-ի, ևս 10 մարդ անհայտ կորած է համարվում։ Այս մասին ասվում է աղետների դեմ պայքարի և ամբարտակների վերահսկման վարչության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։

Ինչպես հաղորդվում է, վնասվել է ավելի քան 2 հազար տուն, ևս 426-ը փլուզվել է, փոխանցում է «Սինհուան»։ Ջուրը ողողել է 51,8 հազար հա-ից ավելի բրինձ և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր։ Ավելի քան 920 հազար գլուխ անասուններ և ընտանի թռչուններ սատկել են, կամ նրանց քշել է ջրի հոսանքը։

Գործակալության տվյալներով՝ տնտեսական վնասները գնահատվում են ավելի քան 570 միլիոն դոլար։