Ուրբաթ բելգիացի զինծառայողը Պաբրադայի զորադաշտում ծանր վիրավորումներ է ստացել ականանետերից հրաձգության զորավարժությունների ժամանակ, տեղեկացրել է Delfi-ն՝ հղում կատարելով Լիտվայի բանակի հաղորդագրությանը։
Զինվորին շտապ տեղափոխել են Վիլնյուսի բուժհաստատություն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո։
Լիտվայի բանակի տվյալներով՝ նա ծանր վիճակում է, ստացել է բազաթիվ վիրավորումներ, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։ Բելգիացի զինվորականներն այդ մասին տեղեկացրել են տուժածի հարազատներին։





























