Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող կենդանաբանական այգում էգ առյուծը սպանել է իր վանդակը մտած երիտասարդ տղամարդուն։ Այս մասին հայտնում է CartaCapital ամսագիրն իր կայքում։
Նրա խոսքով՝ 19-ամյա տղամարդը բարձրացել է Ժուան Պեսոա քաղաքի (Պարաիբա նահանգ) Արրուդա Սի մարա կենդանաբանական այգու ավելի քան 6 մետր բարձրությամբ ցանկապատի վրայով և մտել է առյուծի վանդակը։
Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի պատճառները։





























