Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 502-ի, իսկ 508 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ջրհեղեղներն ու սողանքները տեղի են ունեցել ուժեղ անձրևների պատճառով Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետի հետևանքով կա 441 զոհ։
Ինդոնեզիայի Ազգային աղետների կառավարման գործակալությունը (BNPB) հայտնել է. «Տարերային աղետների հետևանքների ամփոփագիր. զոհվել է 502 մարդ, անհայտ կորել է 508 մարդ, տուժել է 2500 մարդ»։
Ճշտվում է, որ 3300 շենք լուրջ վնասվածքներ են կրել, իսկ ավելի քան 500 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։





























