Չինաստանի հատուկ վարչական շրջանի՝ Հոնկոնգի (ՀՎՇ) բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 151-ի, երկուշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«151 մարդ մահացել է, իսկ ավելի քան 30 մարդ դեռևս անհետ կորած է համարվում», - հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Հոնկոնգի ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 146 զոհի մասին։
Հոնկոնգում վերջին 17 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ հրդեհը նոյեմբերի 26-ին ընդգրկել է Wang Fuk Court բնակելի համալիրի բարձրահարկ շենքերը։ South China Morning Post թերթի տվյալներով՝ հրդեհը սկսվել և տարածվել է բամբուկե շինարարական կառույցներից (կամ՝ փայտամածից), որոնք կանգնեցվել են շենքերի շուրջ՝ Wang Fuk Court-ի վերակառուցման ծրագրով։ Հրդեհը սկսվել է բնակելի համալիրի առաջին շենքում, իսկ հետո տարածվել ևս երեք շենքի վրա։





























