Կիրակի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքը փակվել է այն բանից հետո, երբ գրանցվել են Բելառուսից Լիտվա մուտք գործած օդապարիկներ։ Այս մասին հայտնում է Լիտվայի ազգային հեռուստատեսությունն ու ռադիոն։

Օդային տարածքը վերաբացվել է առավոտյան ժամը 5-ին։ Նշվում է, որ մաքսանենգ օդապարիկները դիտավորյալ են նետվում օդային երթևեկության համար վտանգավոր տարածքներ։

Ժամանակավոր սահմանափակումների պատճառով տուժել է ավելի քան 7400 ուղևոր և 50 չվերթ. չեղարկվել է 31 չվերթ, 10-ը՝ վերահասցեագրվել, իսկ 9-ը՝ հետաձգվել։

Դեկտեմբերի 1-ի ընթացքում կարող են որոշ չվերթների ուշացումներ լինել՝ անձնակազմի և ինքնաթիռների ռոտացիայի խափանումների պատճառով։