Ինդոնեզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է ստացել 631 մարդ, շարունակվում են ևս 472-ի որոնողական աշխատանքները, իսկ մեկ միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները, հայտնում է Ինդոնեզիայի Աղետների կառավարման ազգային գործակալությունը (BNPB)։
Նրանք պարզաբանեցին, որ ևս 2600 մարդ վիրավորվել է։ Ավելին, նրանք նշել են, որ ջրհեղեղի հետևանքով լուրջ վնաս է կրել 3500 շենք, ինչի հետևանքով մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Անցած շաբաթվա ընթացքում Հարավարևելյան Ասիայում տեղացել են ուժեղ քամու հետ ուղեկցվող տեղատարափ անձրևներ: Բնական երևույթը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում:
Նոյեմբերի 28-ին «Daily Mirror»-ը հաղորդել է, որ Շրի Լանկայում «Դիտվա» արևադարձային ցիկլոնը խլել է առնվազն 56 մարդու կյանք, իսկ ավելի քան 20-ը համարվում են անհետ կորած։




























