ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար եւ կարծում է, որ կկարողանա հասնել դրան։
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ շատ լարված եւ պետք է կանգնեցնենք այն»,- ասել է նա Սպիտակ տան մոտ Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ։
Նախագահը հայտնել է, որ ներկայում իր երկիրը անվտանգության մեջ է եւ բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Նոր տարին։
«Որպես ազգ մենք կարող ենք երախտապարտ լինել շատ բանի համար։ Այս տոներին մեր սահմանն անվտանգ է, մեր ոգին վերածնվում է․ ամենաանվտանգ սահմանը մեր երկրի ողջ պատմության ընթացքում։ Յոթ ամիս, եւ ոչ ոք անլեգալ չի մտել մեր երկիր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ զինծառայողներին, ներառյալ Ազգային գվարդիայի «խիզախ հերոսներին», որոնք ապահովում են կարգն ու հանդարտությունը։




























