Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Ըստ Clash Report-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ուզում ենք պահպանել Եվրոպան։ Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը անդրադարձել է նաև Ուկրաինայի թեմային։
«Բայդենն Ուկրաինային 350 միլիարդ դոլար էր տվել։ Իսկ գիտե՞ք՝ ես ինչ նրանց տվեցի։ Ոչինչ։ Դե, ես հենց սկզբում նրանց Javelins-ներ տվեցի, և նրանք ջախջախեցին տանկերը»,- ընդգծել է նա։





























