Գումարի բացակայության պատճառով վտանգված է հերթական կյանքը, այս անգամ՝ երիտասարդ կնոջ, ով կարող է բուժվել, ապրել, մայր դառնալ:
31-ամյա Ելենա Քալաշյանը, ում մոտ բժիշկներն անսպասելիորեն կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, լիարժեք բուժում ստանալու համար բավարար միջոցներ չունի։
Ելենայի հիվանդությունը հայտնաբերվել է 2010 թ-ի դեկտեմբերին։ Նա վիրահատվել է, սակայն վերջնական արդյունքի համար Ելենային նշանակվել է «Հերցեպտին» դեղամիջոցը։ Այս դեղը, որի մեկ սրվակն արժե 1.120.000 դրամ, Ելենան պետք է 20 օրը մեկ ընդունի մինչեւ այս տարվա ապրիլը։ Ամբողջ կուրսն ընդունելու դեպքում վերջնական բուժման հավանականությունը 95% տոկոս է։
«Հերցեպտինը», որն այլ երկրներում հատկացվում է պետության կողմից, Ելենան ձեռք է բերել իր միջոցներով։ Նրա կյանքը փրկելու համար նրա ընտանիքն ու մտերիմներն արել են իրենց ուժերից էլ վեր ամեն ինչ։ 18 կուրսից 11-ը Ելենան արդեն ընդունել է, սակայն այժմ նրանք այլեւս հնարավորություն չունեն վճարելու դեղի հերթական կուրսի համար, մինչդեռ մինչեւ բուժման ավարտն ընդամենը մի քանի ամիս է մնացել։
Երիտասարդ կնոջ կյանքը փրկելու համար նրա ընկերները դիմում են սրտացավ մարդկանց օգնությանը։ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ`, գործում է elen.do.am կայքը։




























